Մեր մասին

«ԱՊԵՔՍ ՎԻՔԵՅ» կազմակերպությունը ստեղծվել է 2008 թվականին: Կազմակերպությունը զբաղվում է տեխնիկական և ինովացիոն տեխնոլոգիաների արտադրությամբ, որոնք նախատեսված են գործելու տարբեր կլիմայական պայմաններում: Միաժամանակ ընկերությունը զբաղվում է բարդ անալոգային տեխնոլոգիայի վերանորագմամբ:

Ընկերությունն իր գործունեության ընթացքում ստեղծել և արտադրել է լուսավորման և օդերևութաբանության ինժեներիայի ոլորտներում զանանզան սարքեր, ինչպես նաև հատուկ “smart” լիցքավորման սարքեր: Մեր կողմից արտադրված սարքերը արդեն իսկ ապացուցել են իրենց հասալիությունը, արդյունավետությունն ու օգտագործման հարմարավետությունը:

Մենք արտադրում ենք 3D պրինտերներ, որոնց միջոցով ստեղծում ենք մասնիկներ ու կոնստրուկցիաներ: Ինովացիոն տեխնոլոգիայի ոլորտում մեր կողմից արտադրված սարքերը ժամանակակից են և հուսալի: